Շախմատ. Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը շարունակում են հաղթել
16-01-2018 18:37:13 | Հայաստան | Սպորտ
ՀԱՕԿ․Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը շարունակում են միավորներ վաստակել շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում: Չորրորդ տուրում նրանք կրկին հաղթանակ տարան եւ հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում են առաջատարի դիրքը:
Չորրորդ տուրի արդյունքները. Աննա Խաչատրյան-Աննա Սարգսյան՝ 0:1, Լիլիթ Գալոյան-Սուսաննա Գաբոյան՝ 0:1, Մարիա Գեւորգյան-Մարիամ Մկրտչյան՝ 0:1, Մարիա Կուրսովա-Նարե Առաքելյան՝ 1:0, Սոնա Ասատրյան-Սիրանուշ Ղուկասյան՝ ոչ-ոքի: