Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը կմեկնարկի վաղը

16-01-2018 18:39:54   | Ռուսաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Մոսկվայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Վաղը մենասահքի կարճ ծրագրով առաջինը սահադաշտ կմտնեն տղամարդիկ:

 


Քսանինը երկրի 37 մարզիկների պայքարում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը: Տղամարդիկ կամավոր ծրագրով ելույթ կունենան հունվարի 19-ին:
 
Կանայք կարճ ծրագրով հանդես կգան հունվարի 18-ին: Հայտացուցակում 29 երկրի 40 գեղասահորդների մեջ բացակայում է Անաստասիա Գալուստյանի անունը, որը վերջին շրջանում ոտքի վնասվածքի պատճառով չի մասնակցում մրցաշարերի:
 
Պարային զույգերը հունվարի 19-ին (24 երկրի 31 զույգ) կներկայանան կարճ ծրագրով, իսկ հաջորդ օրը՝ կամավոր: Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը:
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից