Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի.ԻՔՄ

17-01-2018 11:16:05   | Հայաստան  |  Հոդվածներ
 

Հունվարի 16-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։ «Ազատությունն աշխարհում»-ն ամենամյա համաշխարհային միտումները դիտարկող զեկույց է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին: 2018թ. զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել 195 երկրներ և 14 տարածքներ՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
 
Քաղաքական ու քաղաքացիական ազատությունները Հայաստանում
Զեկույցն անդրադառնում է նաև քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների իրավիճակին Հայաստանում և Արցախում։ Հայաստանը այս տարի, ինչպես 2017-ին դասակարգվել է «մասամբ ազատ» երկրների շարքին։ 7 բալանոց համակարգով, որտեղ 7-ը բացասական ցուցանիշն է, իսկ 0-ն դրականը, Հայաստանն ունի 4․5 միավոր։ Ընդ որում՝ Հայաստանում քաղաքական ազատություններն ավելի վատ վիճակում են գտնվում, քան քաղաքացիական ազատությունները։ Մասնավորապես՝ նույն 7 բալանոց համակարգում Հայաստանի քաղաքացիական ազատությունները ստացել են 4 բալ, իսկ քաղաքականները՝ 5, այսինքն՝ մեկ միավորով ավելի ցածր։ 
 
2017-ի ընտրությունները՝ ժողովրդավարական անկում
Զեկույցումկա անդրադարձ Հայաստանի 2017թ․ ընտրություններին։ Ըստ այդմ՝ անբարեխիղճ ընտրությունները ի ցույց դրեցին ընտրությունների շուրջ ժողովրդավարական նորմերի շարունակական անկումը Հայաստանում։ Ըստ «Freedom House»-ի՝ իշխող կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով դիմեց ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներինահաբեկելու միջոցներիև վարչական ռեսուրսի չարաշահման։ 
Ավելին, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում աչք զարնող ընտրախախտումները հակասում են Հայաստանի ձգտմանը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, որի հետ 2017-ի նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։  
Լեռնային Ղարաբաղ
Զեկույցը  «վիճելի տարածքներ» բաժնում անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին:Այսդեպքում ևս ցուցանիշը մնացել է անփոփոխ. 7 բալանոց համակարգով Արցախնունի5 միավոր՝ հավասարապես վատ քաղաքական և քաղաքացիական ազատություններով և «մասամբ ազատ» կարգավիճակով։ Այսպիսով, ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղում ազատությունները ավելի քիչ են պաշտպանված, քան Հայաստանում, բայց ավելի շատ, քան Ադրբեջանում: Տարածաշրջանի մյուս չճանաչված հանրապետություններից Աբխազիան ևս «մասամբ ազատ» է, մինչդեռ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ-ազատ»։ 
 
Ավելի ուշ «Freedom House»-ը կհրապարակի նաև մանրամասն զեկույց յուրաքանչյուր երկրի համար։ Այդուհանդերձ հրապարակված տվյալներից արդեն իսկ պարզ է, որ Հայաստանը առանձին զեկույցում ևս քննադատության է արժանանալու 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակեղծիքների պատճառով։ 
 
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 200 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար