ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կորեա՝ ներկա լինելու Օլիմպիադայի բացմանը.armenpress.am

17-01-2018 11:39:29   |   |  Մամուլի տեսություն
armenpress.am. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներկա է լինելու հարավկորական Փյոնչհանում Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ մասին նա հունվարի 16-ին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում:
 


«Փետրվարին ես կմեկնեմ Կորեայի Հանրապետություն՝ Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Հուսով եմ, որ ժողովուրդների բարեկամության օլիմպիական ոգին կտարածվի ամբողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»,- ասել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից