ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

17-01-2018 16:57:27   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է  «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:
 


 Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին:
 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև ԳԴՀ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան` ՀՀ ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը քննարկելու նպատակով:
 
Նախատեսվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությունը «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:
 
                           
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
                           
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 127 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար