Երկրում նախագահի թեկնածուները շատ չեն. Դավիթ Հարությունյան․tert.am

17-01-2018 18:17:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
tert.am․ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում իր և ՀՀԿ-ական պատգամավորների միջև թեժ խոսակցություն է եղել, և որ իրենից կուսակիցները հաշվետվություն են պահանջել ԱԺ-ում ելույթի համար:
 


«Իմ ելույթը հրապարակային է եղել, այն կարող են բոլորը դիտել: Ինձանից որևէ մեկը չէր կարող հաշվետվություն ուզել, որովհետև ակնհայտ էր իմ ելույթում, թե իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում ընդդիմադիր մեր գործընկերների հնչեցրած քննադատությունը վերաբերում էր այլ օրենքի, ոչ թե նրան, որը քննարկվում էր այդ պահին»,-  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
 
Նախարարը անդրադարձավ նաև ապագա նախագահի թեկնածուների հետ կապված հարցերին, սակայն հրաժարվեց անուններ տալ:
 
«Լինելով քաղաքական թիմի անդամ՝ ձեռնպահ կմնամ հրապարակային ներկայացնել այն թեկնածուներին, որոնցունեմ իմ մտքում: Քննարկումից հետո ձեզ կտեղեկացնեմ, եթե իմ թեկնածուներն ընդունելի լինեն»։
 
Ինչ վերաբերում է հարցին, թե նման որակներով՝ ընդունելի լինի սփյուռքում և ՀՀ-ում, տիրապետի մի քանի լեզուների և այլն, շա՞տ մարդիկ կան, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ընդհանրապես, երկրում նախագահի թեկնածուները շատ չեն»:
 
Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը` Արդարադատության նախարարը նշեց, որ որևէ երաշխիք որևէ մեկը չունի:
 
 
 
Անի Օհանյան
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 126 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար