«Հունվարի 25-ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները».Գագիկ Սուրենյան.armenpress.am

18-01-2018 11:06:16   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։
 


Սուրենյանն ասաց, որ հունվարի 19-ից սկսած` ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 12-13 աստիճանով: «Հունվարի 25-ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները»,- հավելեց օդերևութաբանության կենտրոնի պետը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից