Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է.168.am


Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է.168.am

  • 18-01-2018 11:40:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի իր թատրոնից: Հունվարի 18-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր։
 
«Շտապ օգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից հոսպիտալացրել է Պիրոգովսկայա հիվանդանոց՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ կասկածում են նեւրալգիա եւ որ արտիստը վարակվել է վիրուսով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
 
Աղբյուրի խոսքով՝ արտիստի մոտ ընդհանուր թուլություն է դիտվում, բայց նա գիտակից վիճակում է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը