Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

  • 18-01-2018 12:20:36   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
12:00 / 18.01.2018
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
 
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
 
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Կոտայքի, Արարատի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
 
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ՝ բեռնատարների:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play