ՀՀ բարձրագույն կրթական համակարգում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու (տեսանյութ)


ՀՀ բարձրագույն կրթական համակարգում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու (տեսանյութ)

  • 18-01-2018 14:47:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ բարձրագույն կրթական համակարգում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու: 
 
Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  
 
Նշենք, որ ՀՀ կառավարության հունվարի 18-ին կայացած նիստի ընթացքում ընդունվեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումը: 
 
«Սա ըստ էության երկար տարիների աշխատանքի արդյունք է, որով մեր բարձրագույն կրթական համակարգում այս օրենքի ընդունումից հետո պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ: Օրենքն անցել է այն բոլոր փուլերը, որոնք նախատեսված են օրենքի հրապարակայնությունը և մասնագիտական քննարկումներն ապահովելու համար»,- նշեց Լ. Մկրտչյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ օրենքից հետո կընդունվի համապատասխան օրենսդրական փոփոխությունների ենթաօրենսդրական փաթեթը, և համակարգը կանցնի արմատական փոփոխությունների ճանապարհ:  
 
ԿԳ նախարարի փոխանցմամբ՝  նոր օրենքը երկու կարևոր սկզբունք  է սահմանում. համալսարանական ինքնավարություն և ներքին դեմոկրատիայի կտրուկ աճ: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն