Կարո Փայլանը հակադարձել է թուրքական պարբերականի հրապարակմանը․artsakhpress.am


Կարո Փայլանը հակադարձել է թուրքական պարբերականի հրապարակմանը․artsakhpress.am

  • 18-01-2018 14:55:06   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

artsakhpress.am Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը գրավոր պատասխանել է թուրքական «Աքշամ» պարբերական հրապարակմանը, որում նշվում էր, թե HDP–ի կեղտոտ ձեռքով Փայլանը խառնվում է պատրիարքարանի գործերին։
 
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանի հայտարարության մեջ նշվել է, որ որոշ մութ ուժեր, որոշների հետ համագործակցելով՝ փորձում են մանիպուլացնել մեր պահանջները։ 
 
Փայլանը շեշտել է, թե ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը միայն ժողովրդավարական ընտրություններով են լուծվում։ «Որպես հայ համայնք, մենք ցանկանում ենք վերջ դնել քաոսին եւ մեր իրավունքը հանդիսացող ընտրություններն անցկացնել։ Ես ամեն տեղ կբացատրեմ, որ սա նաեւ Թուրքիայի շահերից է բխում»,–ասել է Կարո Փայլանը։
 
Նշենք, որ թուրքական «Աքշամ» պարբերականի հրապարակման մեջ Կարո Փայլանին որպես քրդական կուսակցության գործիք էին ներկայացրել, ով ըստ իրենց պնդումների, պետք է խափանի պատրիարքի ընտրությունները։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը