Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18-01-2018 19:24:08   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով աջ ազդրի վերին երրորդականի հատվածում հրազենային-գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ:
 
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից