Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց


Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց

  • 18-01-2018 19:27:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի լույս 18-ի գիշերն սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի հյուսիսային հատվածներում մեկնարկել և մինչև լուսաբաց շարունակվել են ձյան մաքրման աշխատանքները: 
 
«Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան տեխնիկայի, ինչպես նաև մարդկանց ներգրավմամբ իրականացվել է գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի և բակերի ձնամաքրման աշխատանքներ, որի ընթացքում օգտագործվել է տեխնիկական աղ և շլաքային ավազ: Առավոտյան տվյալներով ձնամաքրման նպատակով գործարկվել է 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 24 տրակտոր, 27 աղցան և ձնամաքրող 80 փոքր մեքենասարքավորում: Ձնամաքրման աշխատանքներին առավոտյան միացել են նաև համատիրությունները: Աշխատանքների ողջ ընթացքը համակարգվել ու համակարգվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարների կողմից:
Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացն այս պահին շարունակվում է բակային տարածքներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play