Բազմազավակ ընտանիքի որդուն հաշմանդամություն է սպառնում. մայրը վիրահատության համար գումար է խնդրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բազմազավակ ընտանիքի որդուն հաշմանդամություն է սպառնում. մայրը վիրահատության համար գումար է խնդրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-01-2018 19:41:36   | Հայաստան  |  Հասարակություն



 
Իրինա Իսպիրյանը, ով իր խնամքի տակ ունի հաշմանդամ մայր և երեք որդիներ, այսօր ունի բոլորիս աջակցության կարիքը:  Նրա ավաագ որդին՝ Գուրգեն Իսպիրյանը, մարզվելիս վայր է ընկել և  աջ ձեռքի բազկում ստացել է բազմաբեկորային փակ շեղ կոտրվածք, պարկած է 3-րդ մանկական հիվանդանոցում: Հիվանդանոցում վիրահատություն չեն կարողանում իրականացնել, որովհետև անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիայի գումարը ՝ 268 000 դրամ ընտանիքը չունի: 
 
Գուրգենը սովորում է Երևանի թիվ 185 դպրոցում գերազանց առաջադիմությամբ և Աջափնյակի շախմատի դպրոցում 1-ին կարգի շախմատիստ է: Ովքեր ցանկանում են աջակցել ընտանիքին Ամերիաբանկում Իրինա Իսպիրյանի անունով բացվել է հաշվեհամար՝ 
1570027940610100 ՀՀ դրամ
SWIFT:ARMIAM22
Իրինայի հեռախոսահամարն է՝ +37493 382 746:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն