Փոփոխական եղանակ հանրապետության տարածքում


Փոփոխական եղանակ հանրապետության տարածքում

  • 18-01-2018 19:46:07   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           12.50C (1961 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.40C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝          -3.50C
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play