Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի
19-01-2018 11:45:34 | Գեղարքունինքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։