ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը


ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը

  • 19-01-2018 18:28:33   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  եղել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում և հանդիպում է ունեցել  համալսարանի նախագահ Դր. Էրիկ Վոյլիթի  հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային մագիստրոսական ուսուցման շրջանակում համագործակցության ակտիվացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերը:
 
 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում Թրիսդորֆի գյուղատնտեսական կրթական հաստատությունների և Վայհենշտեֆանի-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը համակարծիք էին, որ գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասնելու համար առաջնային է երիտասարդ մասնագետների պատրաստումը: 
 
 
 
Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է նաև Թրիսդորֆի տարածքի առանձին կրթական հաստատությունների գործունեությանը,  այդ թվում`  կրթական կենտրոնի կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին ու առանձնահատկություններին,  գյուղատնտեսների վերապատրաստման գործընթացին:
 
                                                                                                     
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն