Ներկայացվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ստորաբաժանումների կողմից 2017 թ. կատարած աշխատանքները


Ներկայացվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ստորաբաժանումների կողմից 2017 թ. կատարած աշխատանքները

  • 19-01-2018 20:03:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 18-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարեց մարզպետ Ա. Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, Արարատի մարզպետարանի աշխատակիցները, համայնքների ղեկավարները, մարզային ստորաբաժանումների ղեկավարները և անձնակազմերը:
 
Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատանքներն ամփոփեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: Որպես գործունեության հիմնական ուղղություններ, նա առանձնացրեց.
 
Քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստումը, 
մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը,
արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումներին մարզի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների ներգրավման ապահովումը,
արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը,
արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ղեկավար մարմինների և բնակչության ուսուցման կազմակերպումը և իրականացումը, և այլն:
 
2017 թ. ընթացքում Արարատի մարզում գրանցվել է 716 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 25, մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 392 մարդ:
 
Գրանցված դեպքերից 375-ը` տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 52%-ը, որոնց հետևանքով զոհվել է 23, վիրավորվել` 131 մարդ:
 
Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ: Բոլոր անցկացրած վարժանքներն ընդգրկել են ինչպես քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները: Ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ: 
 
Մասիսի և Արտաշատի ՀՓՋ-ներին ԱՄՆ դեսպանատան կողմից հատկացվել են փրկարարական գործիքներ և մարտական հագուստ, իսկ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Արարատի ՀՓՋ-ին՝ «STELS 800G GUEPARD Trophy PRO» մակնիշի կվադրոցիկլ (ձյունաճահճագնաց) և АЦ-3.2-40/4 (КАМАЗ-43253) մակնիշի հրշեջ ավտոբաք:
 
Ա. Ամիրջանյանի խոսքով՝ կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս կան բազում անելիքներ՝ մասնավորապես միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ:
 
Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատանքների մասին զեկուցեց տեսչության պետ Մ. Գասպարյանը: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատանքները ներկայացրեց Արարատի ստորաբաժանման պետ Վ. Շահինյանը: Արարատի մարզային հիդրոօդերևութաբանական ծառայության պետ Մ. Դավթյանը, ԱԻՆ հիդրոմետ ծառայության Արարատի հակակարկտային կայանի պետ Ն. Գալստյանը, Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս. Մարգարյանը ևս հանդես եկան ամփոփիչ զեկույցներով:
 
Ամփոփիչ ելույթի ընթացքում Արարատի մարզպետ Ա. Գրիգորյանը և ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը բավարար գնահատեցին նախարարության մարզային ստորաբաժանումների 2017 թ. կատարած աշխատանքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play