Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ․ «Ծառայողական պարտականությունները կատարելիս».razm.info
21-01-2018 16:42:08 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
razm.info.Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։
Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։
Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։
Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։