Թուրքիան ու ԴԱԷՇ-ը կրկին համընթաց...


Թուրքիան ու ԴԱԷՇ-ը կրկին համընթաց...

  • 22-01-2018 18:38:58   | Իրան  |  Վերլուծություն

Սիրիական Աֆրին քաղաք թուրքական զինուժերի ոտնձգութիւնը Էրդողանը «արդարացնում է» հակաահաբեկչական գործողութիւններով...
 
Ծանօթ ու այլեւս ձանձրացուցիչ ձեռագիր՝ ներքին ընդդիմադիրները բոլորը գիւլէնական են, իսկ արտաքինները՝ բոլորը ՔԲԿ-ի օջալանականներ...
Սրան զուգահեռ թուրքական օրինաչափութեամբ՝  սեփական ազգային շահի հեքիաթներն են, որոնք մերթընդմերթ ասւում են Էրդողանի, Չաւուշօղլուի եւ այլոց կողմից...
Դեռ մինչեւ երէկ այդ ազգային շահերը ըստ թուրքերի՝ ապահովւում էին Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Իրանի հետ եռակողմ համագործակցութեամբ, իսկ այսօր՝ արեւմտեան դաշնակից երկրների առաջնահերթութիւններով..., ինչպէս հէնց երէկ յայտարարել է նոյնինքն Էրդողանը:
Ինչեւէ, նոյն «հակաահաբեկչական» Թուրքիայի Աֆրին ներխուժմամբ խրախուսւած՝ ԴԱԷՇ-ական հրոսակները եւս Դեր Զորի ուղղութեամբ դիմել են նոր ոտնձգութիւնների:
Թէ՛ Թուրքիայի, եւ թէ՛ ԴԱԷՇ-ի համընթաց գործողութիւնները հակա-ասադական ու հակաքրդական սադրանքներից առաւել՝ միտում են Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային շահերի վնասմանը, յօգուտ ինչպէս արեւմտեան կոալիցիոն ուժերի եւ Իսրայէլի, այնպէս էլ արաբական լիգայի հակաիրան թեւերի...:
Թէ ինչպէս է արդիւնաւորւելու հէնց երէկ Ռուսաստանի եւ Իրանի պատասխանատուների արձագանգը՝ Թուրքիայի սադրիչ քայլի ուղղութեամբ, կը պարզւի մօտ օրերս Սոչիում կայանալիք Ռուսաստան- Իրան- Թուրքիա եռակողմ հերթական նիստում, անշուշտ, եթէ չբեկանւի նախատեսւած  հանդիպումը:
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play