Պենտագոնի ղեկավարությունն Աֆրինի հետ կապված Թուրքիային զսպվածության կոչ է արել


Պենտագոնի ղեկավարությունն Աֆրինի հետ կապված Թուրքիային զսպվածության կոչ է արել

  • 23-01-2018 16:48:06   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային զսպվածության կոչ է արել կապված Սիրիայում քրդական զինված ստորաբաժանումների դեմ տարվող գործողությունների հետ, որոնք թուրքական զորքերն իրականացնում են հյուսիսային Աֆրին շրջանում: 
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում՝ պաշտոնական այցի շրջանակներում: 
 
«Բռնություններն Աֆրինում խնդիրներ են առաջացնում Սիրիայի շրջանում, որը նախկինում համեմատաբար կայուն վիճակում էր գտնվում»,- նշել է Մեթիսը՝ հավելելով, որ իրենք կոչ են անում Թուրքիային զսպվածություն ցուցաբերել ինչպես ռազմական գործողություններում, այնպես էլ հռետորաբանության մեջ: 
 
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին Աֆրին շրջանում բնակվող 1,5 մլն սիրիացի քրդերի նկատմամբ հայտարարել է «Ձիթենու ճյուղ» գործողությունների մեկնարկի մասին: 
Վերջին տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները գործողությունների ընթացքում Աֆրինում խոցել են ավելի քան 170 նշանակետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play