«Սարգիս Հացպանյանին պետք է հուղարկավորել Եռաբլուրում» Դիմում՝ ՀՀ պաշտպանության նախարարին


«Սարգիս Հացպանյանին պետք է հուղարկավորել Եռաբլուրում» Դիմում՝ ՀՀ պաշտպանության նախարարին

  • 24-01-2018 14:51:42   | Հայաստան  |  Հասարակություն

Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում. Դիմում՝ ՀՀ պաշտպանության նախարարին
 
Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին:
 
Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ և թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում:
 
Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով:
Ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:
 
Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին:
 
Ստորագրահավաքին կարելի է մասնակցել այստեղ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն