ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2017 թ. կատարած աշխատանքները


ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային ստորաբաժանումներն ամփոփեցին 2017 թ. կատարած աշխատանքները

  • 24-01-2018 16:03:16   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման նվիրված հաշվետու նիստ, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր, Հ. Մաթևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական վարչության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
 
Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Սահակյանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը: Որպես գործունեության հիմնական ուղղություններ առանձնացվեցին.
 
- արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց կյանքի և առողջության փրկումը և պահպանումը.
- մարզի տարածքում փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
- քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության կազմակերպումը.
- արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հիմնահարցերով մարզի բնակչության ուսուցման կազմակերպումը.
- կամավորական փրկարարական շարժման ստեղծման և հետագա զարգացման ապահովումը.
- մարզի տարածքում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
- մարզի հեռավոր համայնքների տարածքներում հրշեջ հենակետերի ստեղծմանն ուղղված աշխատանքների զարգացումը:
 
2017 թ. Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է 818 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 26 և մարմնական վնասվածքներ ստացել` 268 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում պլանավորվել և անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, դասախոսություններ: Տարվա ընթացքում Կապան քաղաքում անց է կացվել նաև միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի չափանիշներով որակավորված Սյունիքի ՔՈՓ թիմի դաշտային (36-ժամյա) վարժանք:
 
Նիստի ավարտին մասնագիտական բարձր պատրաստականության և 2017 թ. ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մարզային փրկարարական ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:
 
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը բավարար գնահատեցին նախարարության մարզային ստորաբաժանումների 2017 թվականի կատարած աշխատանքները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play