Մայոն հրաբխի ժայթքման պատճառով Ֆիլիպիններում տարհանվել է 75 հազար մարդ․168.am (տեսանյութ)


Մայոն հրաբխի ժայթքման պատճառով Ֆիլիպիններում տարհանվել է 75 հազար մարդ․168.am (տեսանյութ)

  • 25-01-2018 14:03:34   | Ֆիլիպիններ  |  Ի՞նչ է գրում մամուլը



168.am Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին ասված է Արտակարգ իրավիճակների վարչության ազգային խորհրդի հաղորդագրության մեջ:
 
Ըստ վերջին տվյալների, լույս հունվարի 25-ի գիշերը գրանցվել են լավայի՝ 400-ից մինչեւ 500 մետր բարձրությամբ արտանետումներ, մոխրասյուները հասնում են 3-ից մինչեւ 5 կիլոմետր բարձրության:
 
Ավելի վաղ Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը մինչեւ չորրորդ (նախավերջին) մակարդակ է բարձրացրել Մայոն հրաբխի ժայթքման վտանգի մակարդակը: Իշխանությունները վտանգավոր գոտին ընդլայնել են 8 կիլոմետրով, պարապմունքները դադարեցված են Ալբայի նահանգի բոլոր ուսումնական հաստատություններում: Քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներին հանձնարարված է խուսափել հրաբխի մերձակայքում թռիչքներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play