«Բանակային խնդիրների լուծման գործընթացում ՀԿ-ների միջամտությունն արդարացված է, իսկ սնկի նման դրանց աճը` մտահոգիչ». Մանուշակ Ստեփանյան (տեսագրություն)


«Բանակային խնդիրների լուծման գործընթացում ՀԿ-ների միջամտությունն արդարացված է, իսկ սնկի նման դրանց աճը` մտահոգիչ». Մանուշակ Ստեփանյան (տեսագրություն)

  • 26-01-2018 12:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունվարի 26-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Հայոց բանակի տոնին ընդառաջ  տեղի ունեցավ քննարկում՝ մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահների  մասնակցությամբ։
 
Թեման՝ «Ազգ- բանակ» ծրագիրը.  ՀԿ-ները և բանակը։ Ինչո՞ւ ՀԿ-ները սկսեցին զբաղվել բանակի, պատերազմի հետևանքով վիրավորված, զոհված, հերոսացված զինծառայողների ընտանիքների խնդիրներով. հասարակական պահանջ  թե՞  ՊՆ ներկայացուցիչների անտարբերություն։ 
 
Ոլորտում գործող և նոր բացվող ՀԿ-ների քանակը. մտահոգիչ է թե՞ արդարացված. Որքանո՞վ են դրանք իրականացնում իրենց առաքելությունը, լուծում խնդիրներ ու չեն վտանգում Հայաստանի ազգային շահը։ 
 
Օգնության միջոցների  ձեռք բերման, օգտագործման,  հասարակության և իրենց շահառուների առաջ գործընթացի թափանցիկության կարևորությունը»։  
 
Բանախոսներն են՝ 
 
Աբրահամ Աբրահամյան - Ռոբերտ Աբրահամյանի հայրը
 
 Աիդա Սերոբյան -  ազատամարտիկ, գնդապետ,  «Կին ազատամարտիկների միության» նախագահ 
 
 Մանուշակ Ստեփանյան - «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ
 
 Հռիփսիմե Բասենցյան - լրագրող, ով նկարահանում է ֆիլմեր զոհված տղաների մասին  
 
 
Բանախոսները կներկայացնեն նաև տոնի հետ կապված իրենց անելիքները և 2018թ. իրականացվելիք հրատապ ծրագրերը
 
Ասուլիսի Youtube-յան  տեսագրությունը քիչ ուշ։
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ