ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը՝ Սարգիս Հացպանյանի հուղարկավորությունը «Եռաբլուրում» կազմակերպելու վերաբերյալ


ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը՝ Սարգիս Հացպանյանի հուղարկավորությունը «Եռաբլուրում» կազմակերպելու վերաբերյալ

  • 25-01-2018 16:40:48   | Հայաստան  |  Հասարակություն

Սարգիս Հացպանյանի կինը՝  Հասմիկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Հարգելիներս, ստիպված եմ հանդես գալ հորդորով, խնդրանքով՝ դեռ հողին չհանձնված ամուսնուս՝ Սարգիս Հացպանյանի վերաբերյալ հրապարակվող տարբեր լուրերի առնչությամբ:

Խնդրում եմ առանց  ընտանիքի իմացության մեր ընտանիքի անունից չտարածել  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հուղարկավորության տեղը և օրը ճշտելու համար մենք դիմել ենք Պաշտպանության նախարարությանը և սպասում ենք պատասխանի: Հավաստի տեղեկություններ կարող եք ստանալ կամ իմ ֆեյսբուքյան էջից, կամ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունից»: 

 
Նոյյան տապան  -   Հասարակություն