Ոչ ես, եւ ոչ էլ մեր ընտանիքից որեւէ մեկը անհրաժեշտություն չենք ունեցել օգնության խնդրանքով դիմել ՀՀ պետական որեւէ կառույցի․ Սարգիս Հացպանյանի կին


Ոչ ես, եւ ոչ էլ մեր ընտանիքից որեւէ մեկը անհրաժեշտություն չենք ունեցել օգնության խնդրանքով դիմել ՀՀ պետական որեւէ կառույցի․ Սարգիս Հացպանյանի կին

  • 25-01-2018 22:01:48   | Հայաստան  |  Հասարակություն

Ի պատասխան «Նոյյան Տապան»-ի խնդրանքին՝ մեկնաբանել համացանցում բուռն քննարկումների տեղիք տված հրապարակումները՝ կապված ծանր հիվանդությունից օրերս մահացած Սարգիս Հացպանյանի հուղարկավորության հետ, վերջինիս  կինը՝ Հասմիկ Պողոսյանն ասաց․
 
«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր ցավակից մարդկանց  եւ միեւնույն ժամանակ ցանկանում եմ նշել,  որ խիստ վրդովվեցուցիչ են ապատեղեկատվությունը տարածած լրագրողի հրապարակման կեղծ հայտարարություններն ու հնարովի «մտահոգությունները»։ Այս օրեին մեր կողքին են թե մեր հարազատները, թե Սարգիս Հացպանյանի եւ իմ ընկերներն ու բարեկամները։ Ոչ ես, եւ ոչ էլ մեր ընտանիքից որեւէ մեկը անհրաժեշտություն չենք ունեցել օգնության խնդրանքով  դիմել ՀՀ պետական որեւէ կառույցի՝ բացառությամբ իմ դիմումի ՀՀ պաշտպանության նախարարին՝ Սարգիսի հուղարկավորությունը Եռաբլուրում կազմակերպելու համար, որը ես գրել եւ ուղարկել եմ դեռ Ֆրանսիայից։ Այսօր առավոտյան նմանատիպ մի դիմում էլ հղել եմ ՀՀ նախագահին։ Պաշտպանության նախարարությունից դեռ պատասխան չեմ ստացել, այդ իսկ պատճառով առայժմ դժվարանում եմ նշանակել հոգեհանգստի եւ հուղարկավորության օրը եւ վայրը։ Իսկ Սփյուռքի նախարարությունից ստացել եմ ցավակցական հեռագիր՝ դեռ միչեւ համացանցում այս ստահոդ լուրերի տարածումը»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն