Սարգիս Հացպանյանի աճյունը հունվարի 26-ին հասավ Երեւան, սակայն հուղարկավորության վայրը դեռ հայտնի չէ
26-01-2018 16:35:25 | Հայաստան | Հասարակություն
Սարգիս Հացպանյանի աճյունը հունվարի 26-ին հասավ Երեւան։ Սակայն դեռեւս ժամը 16։00 տվյաներով Սարգիս Հացպանյանի կինը՝ Հասմիկ Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից դեռ որեւէ պատասխան չի ստացել իր դիմումի վերաբերյալ՝ որտեղ նա խնդրում էր թույլ տալ իր ամուսնու հուղարկավորությունը կազմակերպել Եռաբլուրում։
Հիշեցնենք, որ դիմումը՝ որը գրվել էր դեռեւս Լիոնում եւ որին իրենց առանձին դիմումով միացել էին նաեւ մի խումբ ազատամարտիկեր, հենց այդ ազատամարտիկների կողմից ՀՀ պաշտպանության նախարարություն էր հացվել հունվարի 23-ին, ժամը 13։00 -ի շրջանակներում։
Նմանատիպ մի դիմում եւս՝ բայց արդեն ուղղված ՀՀ նախագահին Հասմիկ Պողոսյանը հանձնել էր ՀՀ Նախագահի ընդունարան արդեն անձամբ՝ հունվարի 25-ի առավոտյան։