Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել.Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ


Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել.Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

  • 27-01-2018 10:53:23   | Հայաստան  |  Հասարակություն

Սարգիս Հացպանյանի հիշատակին
 
Խորապես ցավում ենք Սարգիս Հացպանյանի, բանիմաց մտավորականի, վառ հայրենասերի ու նվիրյալ ազատամարտիկի վաղաժամ մահվան կապակցությամբ: 
 
Ցավակցում ենք Հացպանյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին ու գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչում, գնահատում, հարգում ու սիրում էին նրան: 
 
Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել: 
 
Համոզված ենք սակայն, որ բացը լրացնելու եւ հայ մարդու հիշատակը լավագույն ձեւով հարգելու ճանապարհը հայության ու Հայաստանի շահերն ու իրավունքները անմնացորդ կերպով պաշտպանելն է: 
 
Ռադիկ Խամոյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ 
21.01.2018 թ.
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն