Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության ծրագիրը


Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության ծրագիրը

  • 31-01-2018 12:55:46   | Լիտվա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ:
 
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություններ ձեռքբերվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական կրթությունը և վարժանքները, տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը և ռազմաքաղաքական կանոնավոր խորհրդակցությունները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն