Հրդեհ Բուրաստանի տներից մեկում․ԱԻՆ


Հրդեհ Բուրաստանի տներից մեկում․ԱԻՆ

  • 31-01-2018 18:02:26   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Հունվարի 31-ին, ժամը 10:49-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բուրաստան գյուղի գինու գործարանի մոտակա տներից մեկում:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաչե Պարտեզունի փողոցի տներից մեկում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել՝ 11:53-ին:
 
Այրվել են տան հյուրասենյակի և խոհանոցի գույքն՝ ամբողջությամբ, պատշգամբի փայտյա ծածկը (մոտ 12 քմ), ջերմահարվել՝ 6 դուռ, 4 պատուհան և 2 ննջասենյակի կահույքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play