Կարող եք ականատեսը լինել աստղագիտական հազվագյուտ երևույթի` լիալուսնի, գերլուսնի, Լուսնի լրիվ խավարման (տեսանյութեր և ֆոտոշարք)


Կարող եք ականատեսը լինել աստղագիտական հազվագյուտ երևույթի` լիալուսնի, գերլուսնի, Լուսնի լրիվ խավարման (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 01-02-2018 00:51:59   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
 
 
 
«The Daily Mail» պարբերականն ուղիղ միացմամբ հեռարձակել է հունվարի 31-ին տեղի ունեցած լուսնային միանգամից 3 երևույթի հաջորդումը միմյանց` լիալուսնի` կապույտ նրբերանգով ուղեկցվող, գերլուսնի և Լուսնի լրիվ խավարման, որից առաջ Լուսինը դարձել է «արյունոտ»: Այս դիտարժան երևույթներն այսօր համընկել են, ինչը վերջին անգամ տեղի է ունեցել 152 տարի առաջ`1866 թվականին:
Հիշյալ պարբերականի տեղեկացմամբ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մարդիկ՝ Մոսկվայից մինչև Սիդնեյ ու Վաշինգտոն, հնարավորություն կունենան ականատես լինելու «երեքը մեկում» հազվագյուտ բնական երևույթին: ՆԱՍԱ-ն հաղորդել է, որ մոլորակի տարբեր հատվածների բնակիչներն այդ հազվագյուտ երևույթին կկարողանան հետևել օրվա տարբեր ժամերի:
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, կապույտ լուսինն աստղագիտական եզր է՝ 1 օրացուցային ամսվա մեջ 2-րդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար, ինչը դիտվում է 2-3 տարին մեկ ու համարվում է հազվագյուտ երևույթ:
Գերլուսինը` Լուսնի ավելի մեծ ու պայծառ երևալը, տեղի է ունենում, երբ Երկրի բնական արբանյակը նվազագույն հեռավորության վրա է գտնվում մեր մոլորակից: «Արյունոտ» լուսին նկատվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում խավարում, ու Լուսինը կարմրավուն երանգ է ստանում։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ