Թեղուտի պոչամբարի բնապահպանական անվտանգության հարցը մնացել է բաց. «ԷկոԼուր»-ին տրված «Վալլեքս»-ի պատասխանները համոզիչ չեն (տեսագրություն)


Թեղուտի պոչամբարի բնապահպանական անվտանգության հարցը մնացել է բաց. «ԷկոԼուր»-ին տրված «Վալլեքս»-ի պատասխանները համոզիչ չեն (տեսագրություն)

  • 02-02-2018 14:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Փետրվարի 2-ին  ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցավ «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանի ասուլիսը։
 
Թեման՝ «Ինչո՞վ է  պայմանավորված Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին  և օրեր անց ստացել ոչ բոլոր  հարցերի  պատասխանը. Որքանո՞վ են այդ պատասխանները  հիմնավոր. բավարար և ի՞նչ են պատրաստվում  անել բնապահպանները»։ 
 
 
Ներկայացրած հարցերը ստորև.
 
1. ի՞նչ պատճառով է դադարեցվել Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը և երբ է նախատեսվում ֆաբրիկայի աշխատանքի վերսկսումը:
2. Արդյո՞ք ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի արագ լցվելու և արտահոսքերի հետ:
3. Ի՞նչ վիճակում է գտնվում Թեղուտի պոչամբարը` անվտանգության, տեխնիկական և բնապահպանական տեսանկյունից:
4. Ընկերությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում պոչամբարի տարածքից արտահոսքերի կանխարգելման և արտահոսքերի դեպքում շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման և տեղի բնակիչներին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ:
5. Շահագործումից ի վեր որքա՞ն հանքաքար է արդյունահանվել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից, և ներկայում ինչքա՞ն է կազմում Թեղուտի պոչամբարի լցվածությունը, և քանի տարի կարող է պոչամբարը ծառայել արդյունահանման` նախագծով հաստատված ծավալների պարագայում:
6. Ինչպե՞ս կմեկնաբանեք Դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի և Դանիայի EKF արտահանման վարկային գործակալության կողմից Թեղուտիհանքավայրի ծրագրի ֆինանսավորումից հրաժարվելը:
7. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի մեկնարկից մինչ օրս քանի՞ հեկտար անտառ է հատվել և քանի՞ հեկտար անտառ և քանի՞ հեկտարայգի է տնկվել և ո՞ր տարածքներում: Տնկված անտառի քանի՞ տոկոսն է կպել:
 
Լուսանկարը՝ «ԷկոԼուր»-ի
 
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1․ՇանթTV
2․Կենտրոն TV
3․NT.am
4. News.am
5. Aravot.am
Ecolur.am
 
 Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ