Ջիվան Մովսիսյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնի հետ


Ջիվան Մովսիսյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնի հետ

  • 02-02-2018 14:37:29   | Մոլդովա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 31-ին տեղի ունեցավ Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանի հանդիպումը Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում հայ-մոլդովական համագործակցության զարգացմանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
 
Դեսպան Մովսիսյանը Մոլդովայի նախագահին ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Մոլդովան գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն