Հայ շախմատիստներն Իրանում մասնակցում են Ֆաջրի Գավաթի խաղարկությանը․artsakhpress.am


Հայ շախմատիստներն Իրանում մասնակցում են Ֆաջրի Գավաթի խաղարկությանը․artsakhpress.am

  • 05-02-2018 15:21:15   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

artsakhpress.am․ Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի Գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում է 15 երկրի 82 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր:
 
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփին Գրիգորյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 
Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին 3 տուրի պարտիաները:
 
5 շախմատիստ 3-ական միավորով գլխավորում է աղյուսակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Ղուկասյանը: Առաջին տուրում Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Սերգեյ Կասպարովի հետ, երկրորդում առավելության հասել ՖԻԴԵ-ի վարպետ Սադեհ Շահինի նկատմամբ, իսկ երրորդում միավորը կիսել ՖԻԴԵ-ի վարպետ Ալի Ռաշդոդի հետ:
 
Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը՝ 0.5, իսկ Արփինե Գրիգորյանը իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play