Թուրքիայի իշխանությունները 500 մարդ են ձերբակալել Աֆրինում իրականացվող գործողությունները քննադատելու համար
05-02-2018 16:53:51 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 573 մարդու, ովքեր հրապարակայնորեն քննադատել են Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին քաղաքում իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազամական օպերացիան:
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
««Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում 449 մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերում ահաբեկչական բնույթի քարոզչություն իրականացնելու, ևս 124-ը՝ ձերբակալվել են բողոքի ակցիաներին մասնակցելու համար»,- ասված է վերոնշյալ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: