Դոլարը շարունակում է արժեւորվել․Կենտրոնական բանկ


Դոլարը շարունակում է արժեւորվել․Կենտրոնական բանկ

  • 05-02-2018 20:29:45   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Համաձայն  ՀՀ  Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տվյալների ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 5-ին, կազմել է 481.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.54 դրամով:
 
Եվրոյի փոխարժեքը կազմել է 600.00 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.70 դրամ (նվազել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (նվազել է 0.03 դրամով):
 
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
 
Արծաթ՝ 265.3  դրամ, ոսկի՝ 20,610.4 դրամ, պլատին՝ 15,436.71 դրամ։
 
Փետրվարի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play