Սյունիքի Տեղ գյուղի մոտ 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկեր և ականներ են հայտնաբերվել


Սյունիքի Տեղ գյուղի մոտ 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկեր և ականներ են հայտնաբերվել

  • 05-02-2018 20:35:02   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազի հանքի տարածքում հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտանաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:
 
Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները: ԱԻՆ կայքը հայտոնւմ է, էր կտրվի լրացուցիչ տեղեկություն: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն