ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է տասը միլիոն դրամ


ՀՀ Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է տասը միլիոն դրամ

  • 06-02-2018 15:43:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:
 
Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը կուղղվի Պաշտպանության բանակի եւ զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:
 
-- 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
  ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն