Սյունիքի մարզի աշակերտները կմրցեն Խաղաղության կորպուսի կամավորների աջակցությամբ անցկացվող ազգային մրցույթում


Սյունիքի մարզի աշակերտները կմրցեն Խաղաղության կորպուսի կամավորների աջակցությամբ անցկացվող ազգային մրցույթում

  • 06-02-2018 16:33:08   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Սյունիքի մարզի տարբեր դպրոցների աշակերտներ պայքարելու են Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի (nprcarmenia.com) մարտին կայանալիք ազգային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: 7-12-րդ դասարանների աշակերտներն արդեն ջանասիրաբար պատրաստվում են, սովորում են բանաստեղծությունները իրենց անգլերենի ուսուցիչների և գյուղերում ու քաղաքներում ապրող ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների օգնությամբ:
 
Գորիսի մրցույթը տեղի կունենա 2018 թ.-ի մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում: Կապանի աշակերտները կմրցեն 2018 թ.-ի մարտի 17-ին, մշակույթի կենտրոնում, իսկ Սիսիանում աշակերտները կմրցեն Սիսիանի մշակույթի տանը մարտի 31-ին կայանալիք մրցույթում: Յուրաքանչյուր քաղաքում կմրցեն թվով 50-70 աշակերտներ և յուրաքանչյուր մրցույթի 6 հաղթողներ կմասնակցեն 2018 թվականի մայիսի 5-ին, Հայաստանում Ամերիկյան համալսարանում կայանալիք ազգային եզրափակչին:
 
«Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը  8 տարեկան է », - ասում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Լիզ Բարրոնը, ով աշխատում է  «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի Գորիսի գրասենյակում:  «Մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2010 թվականին Հրազդանում ապրող Խաղաղության Կորպուսի  կամավորներից մեկի նախաձեռնությամբ, ով ցանկանում էր աշակերտների հետ կիսել իր սերը պոեզիայի հանդեպ»:
 
«Մրցույթը նպաստում է աշակերտների խոսակցական անգլերենի, քննադատական մտածողության և հրապարակային խոսքում վստահության բարձրացմանը» շարունակում է Բարրոնը, ով աշխատում է համայնքային երիտասարդության զարգացման ոլորտում: «Այնքան հաճելի է մեր ամենագեղեցիկ և ամենալավ բանաստեղծությունները լսելը, - խոսքն ընդհատում է, - աշխարհի լավագույն բանաստեղծների  խոսքերով: Այս տարի բանաստեղծությունների ցանկում տեղ են գտել Ուելսացի բանաստեղծ Դիլան Թոմասի, ամերիկացի բանաստեղծներ Լանգստոն Հյուջեսի, Սիլվիա Պլատի և «Ինչն է  մեզ մարդ դարձնում» թեմային անդրադարձած այլ հեղինակների բանաստեղծություններ»:
 
«Այս մրցույթի համար պատրաստվելը իսկապես հաճելի գործընթաց է», - ասում է ԱՄՆ Խաղաղության Կորպուսի TEFL-ի կամավոր Ալեն Չունգը, ով աշխատում է անգլերենի ուսուցչուհի՝  Գոհար Ղազարյանի  հետ,  Սիսիանին հարակից  Ույծ գյուղի միջնակարգ դպրոցում: «Մեր աշակերտները ոչ միայն ջանասիրաբար պարապում են, այլ նաև հաճույք են ստանում: Միասին մենք նրանց ներկայացնում ենք նոր գաղափարներ և նոր հրապարակախոսական մեթոդներ, որոնք կօգնեն նրանց դառնալ ավելի լավ  հաղորդակիցներ և առաջնորդներ»:
 
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը Սյունիքի 3 մարզային մրցույթների բացառիկ հովանավորն է: Հայաստանում Ամերիկյան Համալսարանը Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի մարզային հովանավորն է: Մրցույթի մասին ավելին իմանալու համար ընտրեք բանաստեղծություններ կամ գրանցեք աշակերտներին մինչև 2018 թվականի մարտի 2-ը՝  այցելելով nprcarmenia.com էլ. հասցեով:
Նոյյան տապան  -   Մշակույթ