Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս


Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

  • 06-02-2018 17:50:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 13 իրավախախտում, 4-ի  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 764.660 ՀՀ դրամ:  
 
  Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք: 
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝          
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հաճարենի) հաշվարկվել է 487.500 ՀՀ դրամի չափով, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (5.3 խմ վառելափայտ) հաշվարկվել է 76.260 ՀՀ դրամի չափով:
Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի) հաշվարկվել է 20.300 ՀՀ դրամի չափով, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3,85 խմ վառելափայտ) հաշվարկվել է 138.600 ՀՀ դրամի չափով:
Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով (14 ուռենի) հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 30 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի N 1  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ) և խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով  նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։
Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։
 
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.
Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 746.860 ՀՀ դրամ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն