Արցախահայությունը հաղթելու է ինչպես աստվածաշնչյան Դավիթը Գողիաթին. Էդուարդ Շարմազանով


Արցախահայությունը հաղթելու է ինչպես աստվածաշնչյան Դավիթը Գողիաթին. Էդուարդ Շարմազանով

  • 06-02-2018 18:00:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի խորհրդարան
   Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին: Մեր տարածաշրջանում արտաքին մարտահրավերներին դիմայակումն ու անվտանգության ամրապնդումը շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը: Հաշվի առնելով այդ ամենը` անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց ՀՀ Զինված ուժերի 7-ամյա արդիականացման ծրագիրը, որի կյանքի կոչմամբ մենք կունենանք ավելի ուժեղ և  տեխնիկապես սպառազինված բանակ: 
    Այդ նպատակին հասնալու համար Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նայել մեծացնել իր դերակատարումը ՀԱՊԿ-ում: Կարծում եմ` տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի և բխում է մեր պետության և ժողովրդի շահերից: 
     Հարգելի խորհրդարան, վերջին տարիներին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ իրականացվող բարեփոխումները անշրջելի են դարձրել Հայաստանում ժողովրդավարության զարգացումը: Սա մատնանշեց նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդը`նշելով, որ Հայաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ:
    Մարդու իրավունքների պաշտպանության, ազատության և ժողովրդավարական արժեքների տարածումը վերջին 30 տարիների ընթացքում եղել և մնում է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի կարևորագույն հարցերից մեկը:
    Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման խաղաղ պայքարին Ադրբեջանը հակադարձեց Սումգայիթի և Բաքվի ջարդերով, իսկ այնուհետև` պատերազմում ընդդեմ արցախահայության: Չնայած ուժերի քանակապես անհավասար լինելուն` թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, արցախահայությունը պաշտպանեց իր անկախության և ազատության իրավունքը, ինչպես  աստվածաշնչյան Դավիթը Գողիաթի դեմ պայքարում:
   Արցախի ժողովրդի պայքարը դատապարտված է հաղթանակի, քանի որ ժողովրդի կամքն է բարձրագույն օրենքը, կամ ինչպես կասեին հին Հռոմում`   VOLUNTAS  POPULI  SUPREMA  LEX.
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն