Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին


Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

  • 06-02-2018 18:18:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:  
 
Զրույցի ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը:
Դեսպան Դաղերն իր հերթին հայտնել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու` լիբանանյան կողմի պատրաստակամության մասին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն