Արմեն Մինասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող Techalgostar co ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանի հետ


Արմեն Մինասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող Techalgostar co ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանի հետ

  • 06-02-2018 18:35:18   | Հայաստան  |  

 
 
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանում գործող Techalgostar co ընկերության ներկայացուցիչ Անդրե Շահբազյանի հետ: 
Ընկերությունը զբաղվում է հատակների համակարգերի ստեղծմամբ, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հնի վերակառուցում: Արդյունքում` այս համակարգի միջոցով ստեղծված հատակները մի քանի անգամ թեթևացնում են շենքի բեռը` քաշը: 
Ընկերության ներկայցուցիչները ներկայացնելով արտադրատեսակը, նշեցել են, որ ուսումնասիրելով և ծանոթանալով հայկական շուկային` մտադիր են մուտք գործել հայկական շուկա, միաժամանկ տեղեկացնելով, որ արտադրանքի որոշ դետալներ մտադիր են արտադրել Հայաստանում` կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր: