«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Արմավիրի մարզում իր քարոզարշավը սկսել է Էջմիածին քաղաքից


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Արմավիրի մարզում իր քարոզարշավը սկսել է Էջմիածին քաղաքից

  • 06-02-2018 19:04:57   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, շարունակելով  համահայկական մեծ ընդվզման իրազեկման քարոզարշավը, այսօր Արարատի մարզի Արարատ, Արտաշատ և Մասիս քաղաքներ այցելելուց հետո Արմավիրի մարզում իր քարոզարշավը սկսեց Էջմիածին քաղաքից:  
Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մարդկանց հիշեցնում էր, որ ապօրինի իշխանական համակարգի ներկայացուցիչները խիստ սակավաթիվ են՝ ընդամենը մի քանի հարյուրը, իսկ քաղաքացիները շատ են՝ միլիոնից ավելի, ուստի պետք է միաժամանակ և բոլորով դուրս գալ փողոց՝ ընդդեմ բռնակալության և մեկ զույգի՝ Սերժ ու Արմեն Սարգսյանների: 
Զարուհի Փոստանջյանը նաև հիշեցնում էր, որ շուրջ 100 տարի առաջ մենք կորցրեցինք Առաջին հանրապետությունը, և այժմ նույն վտանգի առջև ենք՝ կարող ենք կորցնել նաև մեր նորանկախ Հանրապետությունը, և հավելում, որ դա չպետք է թույլ տանք, իսկ մեր զենքը՝ մեր կամքն է և միասնությունը:
Համահայկական ընդվզման քարոզարշավը շարունակվում է:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն