Փետրվարի 7-ին Կոկա-Կոլա Ընկերությունը ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը կցուցադրի Երևանում
06-02-2018 19:15:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 7-ին Երևանում ֆուտբոլային տրամադրություն կտիրի. առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:
2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել:
Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները Գավաթը տեսնելու և կազմակերպիչներին շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան: Ասուլիսը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 15:30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հարկում: Ասուլիսին մասնակցելու և լուսաբանելու համար անհրաժեշտ է նախապես հավատարմագրվել` Anahit.Tunyan@cchellenic.com հասցեին ուղարկելով մասնակիցների անուն-ազգանունները, նշել կոնտակտային համար և ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, ժամը 14:15-ին, ծառայողական մուտքի մոտ: Տվյալները անհրաժեշտ է մինչև փետրվարի 6-ի ժամը 16:30-ը: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել 2 անձ:
Ասուլիսին կհետևի Գավաթի հանրային ցուցադրությունը: Կոկա-Կոլա-ն և ՖԻՖԱ-ն բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակից դառնալու այս պատմական իրադարձությանը և անձամբ տեսնելու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը: Հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00 – 17:00, Ազատության հրապարակում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:
Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ Նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության ընթացքին ֆուտբոլասերները կարող են հետևել նաև միջոցառման լրատվական գործընկերոջ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում: Գավաթի շրջագայության լուսանկարները կտեղադրվեն Coca-Cola Երջանկության գործարան ֆեյսբության էջում:
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ: