Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին


Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

  • 07-02-2018 17:00:27   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է  Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին: 
Նախարար Հարությունյանն ընդգծել է պարբերական բնույթ ստացած մասնագիտական հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր: 
 
Մասնավորապես, արդարադատության նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին, մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին ու դրանց վերաբերյալ փորձագիտական խմբի առաջարկություններին:
Հանդիպման ավարտին Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին օրենքների նախագծերի մշակման աշխատանքներում արդյունավետ համագործակցության համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք