Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թվականին 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա


Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թվականին 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա

  • 07-02-2018 19:18:19   | Հայաստան  |  Տնտեսություն

    Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե¬տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում  թվով 68 լիզինգառուի  տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա:
 
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության»  ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որի արդյունքում ակնկալվում է  գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում:
        Գյուղատնտեսական տեխնիկայի լի¬զին¬գի պետական աջակցության  պայ¬ման¬ներն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար`  6 տարի, հավաքիչ-մամլիչ¬նե¬րի, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
     Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը:
   Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստո¬րագրվել է հուշագիր ՀՀ գյու¬ղատնտեսության նախա¬րա¬րու-թյան, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե¬տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև.
-    «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ, 
-    «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ  ՎԿ» ՓԲԸ, 
-    «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ:
       Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են.
- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 
-    «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 
-   «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,  
- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն