Եթե Կորեական թերակղզում պատերազմ ծագի, զոհերի թիվը կհասնի առնվազն մեկ միլիոնի


Եթե Կորեական թերակղզում պատերազմ ծագի, զոհերի թիվը կհասնի առնվազն մեկ միլիոնի

  • 08-02-2018 00:10:12   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով, այդ պետության դեմ տնտեսական առավել խիստ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը Տոկիոյում փետրվարի 7-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսում ամփոփելով Ճապոնիայի վարչապետի հետ կայացած բանակցությունների արդյունքները, ասել է.
«ԱՄՆ-ը մոտ ժամանկենրս կհրապարակի ԿԺԴՀ-ի նկատմամբ ամենախիստ ու ամենաագրեսիվ տնտեսական պատժամիջոցների շարքը: Մենք կշարունակենք նրան մեկուսացնել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հրաժարվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների մշակման իր ծրագրերից»:
Թեև Միացյալ Նահանգներն առայժմ դեռ տնտեսական պատժամիջոցներով է փորձում ծնկի բերել Հյուսիսային Կորեային, սակայն չի բացառում նրա դեմ ուժային սցենարի կիրառումը: Եթե դա տեղի ունենա, ապա պատերազմը, ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, մինչև մեկ միլիոն, գուցե և ավելի կյանքեր կխլի: ՌԴ արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է փետրվարի 7-ին ելույթ ունենալով «Ռուսաստանի ղեկավարները» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Հուսով եմ, այդ սցենարը, որը, փորձագետների գնահատմամբ, մինչև մեկ միլիոն, գուցե և ավելի կյանքեր կխլի, այնուամենայնիվ, չի իրագործվի, և ԱՄՆ-ն առնվազն կխորհրդակցի այն երկրների հետ, որոնց այդ իրադրությունը կվերաբերի, նախևառաջ` Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի ղեկավարության հետ»,-ասել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ, ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների խնդիրը ուժով լուծելու ԱՄՆ-ի փորձը կարող է հանգեցնել ողբերգության: Ընդգծելով, որ «Աշխարհի այդ տարածաշրջանում ուժի կիրառումն աղետալի կլինի», Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ համատեղ աշխատում է լիցքաթափել Կորեական թերակղզում ստեղծված լարված իրադրությունը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական