ԱՀ ՊՆ. սահմանին զինվոր է զոհվել


ԱՀ ՊՆ. սահմանին զինվոր է զոհվել

  • 08-02-2018 10:41:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական